Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1734
Տարածել

Ապրիլի 16-22-ը արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ  երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ  մեկ երկրաշարժ

Ապրիլի 16-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Ապրիլի 16-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի Ռոատան կղզուց 111 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Ապրիլի 18-ին 6,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ճապոնիայում՝ Բոնին կղզեխմբի տարածքում: Հաջորդ օրը եւս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում՝ Հոնսյու կղզու Իվատե պրեֆեկտուրայի Օֆունատո քաղաքից 25 կմ դեպի հարավ-արեւելք, որն ունեցել է 6,4 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»