Գլխավոր Վերլուծություն Մարտի արտակարգ դեպքերը

Մարտի արտակարգ դեպքերը

1665
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի մարտին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2020 թվականի մարտին ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 2039 ելք: 1223 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 369՝ կենցաղային կանչ, 180՝ կեղծ ահազանգ, 267՝ այլ դեպքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակն աճել է 517-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 37 մարդ, (այդ թվում՝ 9 կին), տուժել` 1369 մարդ (այդ թվում՝ 331 կին եւ 142 երեխա): Փրկարարները 29 մարդու կյանք են փրկել: 2019 թվականի մարտի համեմատությամբ զոհվածների քանակն աճել է 16-ով, տուժածներինը՝ 423-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի զգալի մասը` 96,8 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1049 ահազանգ (2019 թվականի մարտին` 556 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 847 դեպքում (2019 թվականի մարտին՝ 406 դեպք): 37 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, իսկ 58 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 107 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ: Մարտին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 62,9 տոկոս կամ 533 դեպք:  Սրանից բացի կրակի բաժին են դարձել աղբ՝ 74, առանձնատուն՝ 50, տնակ-ավտոտնակ՝ 38, բնակելի շենք՝ 29, անասնակեր՝ 7 եւ այլն: Հրդեհների կեսից ավելին՝ 454 դեպք, գրանցվել է քաղաքներում, 393 դեպք՝ գյուղերում: Նախորդ տարվա մարտի համեմատ քաղաքային հրդեհների քանակն աճել է 193-ով,  գյուղական հրդեհներինը՝ 248-ով: Երեւանում գրանցվել է 182 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 132 հրդեհ, ամենաքիչը Գեղարքունիքը՝ 26: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռու քաղաքները՝ 92 եւ Արարատի գյուղերը՝ 145, ամենաքիչը՝ Արմավիրի քաղաքները՝ 6 եւ Գեղարքունիքի գյուղերը՝ 11:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 309 ՃՏՊ՝ 25-ով պակաս քան 2019 թվականի մարտին: ՃՏՊ-ներից զոհվել է 26, տուժել՝ 409 մարդ: 2019 թվականի մարտի համեմատ, զոհվածների թվաքանակը աճել է 9-ով, իսկ տուժածներինը նվազել՝ 80-ով: ՃՏՊ-ների կեսը՝ 155 դեպք, բախումներն են: 53 դեպք՝ մարդկանց վրաերթ, 41 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 60 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 374 թունավորում, զոհվել է 6, տուժել՝ 430 մարդ: 2019 թվականի մարտի համեմատ թունավորումների դեպքերը նվազել են 24-ով, տուժածների թվաքանակը՝ 19-ով, զոհերի քանակն աճել է 4-ով:

Թունավորումների հիմնական պատճառներն են. 146՝ ալկոհոլ, 81՝ դեղորայք, 54՝ քիմիական նյութեր, 29՝ շմոլ գազ, 13՝ սննդամթերք: Երեւանում գրանցվել է 281 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել են Արմավիրը եւ Գեղարքունիքը` 17-ական դեպք, ամենաքիչը՝ Լոռին եւ Արագածոտնը՝ 2-ական թունավորում: 2020 թվականի մարտին Վայոց ձորում թունավորում չի եղել:

Այլ դեպքեր

2020 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 10 փլուզում, 4 քարաթափում, 3 պայթյուն, 3 ուժեղ քամի, 1-ական մերկսառույց, ձնաբուք, սողանք եւ այլն:

Հրապարակումը պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների արտակարգ դեպքերը

Հունվար

Փետրվար