Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 54 ահազանգ՝ կորոնավիրուսի մասին․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

54 ահազանգ՝ կորոնավիրուսի մասին․ ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1662
Տարածել

Ապրիլի 13-20-ը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 66  ահազանգ, որոնցից 54-ը՝  կորոնավիրուսով հնարավոր վարակվածության վերաբերյալ։

Մյուս դեպքերում՝ ինքնասպանության 3 փորձ, հոգեկան խանգարումներով 1 քաղաքացու, մեկուսացման պատճառով դժվարին իրավիճակում հայտնված 2 երեխաների եւ 4 մեծահասակի հոգեբանական աջակցություն, միջանձնային բնույթի 2 միջադեպ, հոգեբանները ցուցաբերել  են համապատասխան օգնություն եւ տվել ուղղորդիչ ցուցումներ։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։