Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նախագիծ. Արտակարգ դրության դեպքում կառավարության նիստերը կարող են հեռավար լինել

Նախագիծ. Արտակարգ դրության դեպքում կառավարության նիստերը կարող են հեռավար լինել

1357
Տարածել

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» 2018 թվականի հունիսի 8-իN 667-Լ որոշման հավելվածում լրացումներ կատարելու նախագիծ:

Կառավարության նիստերը անցկացվում են կառավարության վարչական շենքում: Համաճարակի բռնկման դեպքում մարդկանց տեղաշարժման եւ շփումների արդյունքում վարակի տարածման հնարավորությունը էականորեն ավելանում է: Ուստի, ըստ անհրաժեշտության պետք է կիրառվեն սահմանափակումներ՝ անձանց ազատ տեղաշարժը եւ շփումները կրճատելու համար: Բայց սա չպետք է խանգարի պետական օղակների բնականոն աշխատանքին:

Նախագծով առաջարկվում է կարգավորվել կառավարության նիստերի անցկացումը հեռավար՝ առցանց հարթակի միջոցով, որով ապահովելու է նաեւ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը եւ նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները: Առաջարկվող կարգավորումը թույլ կտա կանխել վարակի արագ տարածումը, եւ մեղմել հանրային առողջության վրա բացասական ազդեցությունը:

Նախագծի մասին առավել մանրամասն՝ այստեղ