Գլխավոր Միջոցառումներ Ֆուտբոլիստները միացել են COVID-19-ի դեմ պայքարին

Ֆուտբոլիստները միացել են COVID-19-ի դեմ պայքարին

1579
Տարածել

1950 թվականի ապրիլի 7-ին ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ այդ տարվանից  սկսած ապիրլի 7-ին նշվում է «Առողջության համաշխարհային օրը»:

Սա ողջ մոլորակի մասշտաբով քարոզարշավ է, որի նպատակն է բոլորի ուշադրությունը սեւեռել առողջության եւ առողջապահության խնդիրների վրա: Ամեն տարի օրը մեկ կարգախոս է ունեցել. «Արյան անվտանգությունը կյանքեր է փրկում», «Ակտիվ կյանքը երկարակեցության երաշխիք է», «Անվտանգ հղիություն», «Պաշտպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից», «1000 քաղաք՝ հազար կյանք», «Պարենային ապրանքների անվտանգություն», «Հաղթենք դիաբետին» եւ այլն :

Այս տարի, պայմավավորված COVID-19 վարակի տարածմամբ, օրը նվիրված է վարակների դեմ պայքարին:

Մինչ երկրների արագ արձագանքման եւ արտակարգ իրավիճակների դեմ պայքարի կառույցները զբաղված են վարակի տարածումը կանգնեցնելու աշխատանքներով, պայքարին միացել են ֆուտբոլիստները: Աշխարհի խոշորագույն եւ տիտղոսակիր ակումբները՝ «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Լիվերփուլ», «Մանչեսր Յունայթեդ» մի կողմ թողնելով ֆուտբոլի դաշտում ոխերիմ հակառակորդ լինելը, միասին նախաձեռնել են «Եղիր ակտիվ» քարոզարշավ, կարանտինում գտնվող միլիոնավոր մարդկանց ակտիվության կոչելու եւ առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով: Ակումբներն առաջարկում են. մասնակցել լիցքային վարժությունների առցանց դասերի, տանը զբաղվել մարմնամարզությամբ, խաղալ այնպիսի համակարգչային խաղեր, որոնք ենթադրում են ակտիվ շարժումներ: Տեղեկատվական քարոզարշավի շրջանակներում տեսաուղերձներ են նկարահանվել, որոնցում երեւում են ֆուտբոլային աստղեր Միրոսլավ Քլոզեն, Յուրի Ջորկաեֆը, Ջանլուիջի Բուֆոնը եւ այլոք: Տեսաուղերձները թարգմանվել են 13 լեզվով: Ուղերձների վերջում ֆուտբոլիստները կոչ են անում ուղերձը «տեղեկատվական փոխանցումով» հասցնել ընկերներին, մտերիմներին, հարազատներին: