Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Երեք օրում փրկարարներն ախտահանել են 1600 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց

Երեք օրում փրկարարներն ախտահանել են 1600 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց

1208
Տարածել

Հայաստանի հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում փրկարարները ոչ միայն արձագանքում են սովորական կանչերին, այլ վարակի տարածումը կանխելու համար ախտահանման աշխատանքներ իրականացնում ողջ հանրապետությունում։

Մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ին փրկարարները մայրաքաղաքում եւ մարզերում ախտահանել են ավելի քան 1600 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց՝ տրանսպորտի կանգառ, հեծանիվների կայանատեղի, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիների, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն։