Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1583
Տարածել

Մարտի 19-25-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

Մարտի 18-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ, եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք, 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մարտի 22-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Արեւելախաղաղօվկիանոսյան բարձրացման գոտում: Մարտի 25-ին Կուրիլյան կղզիներում` Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 221 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 7,5 մագնիտուդ։ Հայտարարված հնարավոր ցունամիի վտանգը որոշ ժամանակ անց հանվել է: Ցունամիի վտանգի պատճառով տարհանվել էր ավելի քան 400 մարդ:

Մարտի 22-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խորվաթիայի Զագրեբ մայրաքաղաքից 7 կմ դեպի հյուսիս, զոհվել է մեկ մարդ, 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են ավելի քան 7000 շենք: Վնասվել են Զագրեբի Հիսուսի սրբագույն սրտի բազիլիկը, երկու եկեղեցի, քաղաքի կենտրոնում գտնվող թանգարանների մեծ մասը։ Որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության։ Մեքենաները մնացել են շենքերի փլուզված մասերի տակ։ Մայրաքաղաքից 50 կմ հյուսիս-արեւելք գտնվող Կռշկոյի ատոմային էլեկտրակայանը չի վնասվել եւ շարունակում է աշխատել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»