Գլխավոր Ուսուցողական նյութեր Մշակվել է COVID19-ի տարածման գոտում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու ուղեցույց

Մշակվել է COVID19-ի տարածման գոտում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու ուղեցույց

1134
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի գրասենյակի հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի համար մշակվել է նոր կորոնավիրսուի (COVID19) տարածման միջավայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու մեթոդական ուղեցույց: Փաստաթուղթը մշակել են INSARAG-ի քարտուղարությունն ու ամերիկյան ՔՈՓ ազգային համակարգը:

Ուղեցույցում պարզ ներկայացված են քաղաքային վարակված հատվածում աշխատելու անվտանգության կարգերն ու այլ խորհուրդներ:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհի ավելի քան 40 երկրի ավելի քան 50 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Հայաստանն ունի ՔՈՓ եւս 4 թիմ (Սյունիք, Տավուշ, Լոռի, Շիրակ), որոնք ունեն ներքին՝ ազգային որակավորում

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. COVID19-ի տարածման գոտում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու մեթոդական ուղեցույցի անգլերեն տարբերակն այստեղ: