Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ մասնագետները տեսակապով մասնակցեցին միջագային կոնֆերանսի

ՃԿՊԱ մասնագետները տեսակապով մասնակցեցին միջագային կոնֆերանսի

678
Տարածել

Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 19-ին, Ռուսաստանի Խիմկի քաղաքում կայացավ «Կանխարգելու, փրկում, օգնություն» 29-րդ միջազգային գիտա-գործնական կոնֆերանսը, որին տեսակապով մասնակցեցին նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները:

ՃԿՊԱ ներկայացուցիչները միացան «Քաղաքացիական պաշտպանության, բնակչության եւ տարածքների պաշտպանության ոլորտներում լրացուցիչ մասնագիտական կրթության խնդիրներ» քննարկմանը շրջանակներում կազմակերպված «Արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցների եւ փրկարար ծառայության ղեկավարների եւ մասնագետների պատրաստման հարցում միջազգային համագործակցություն. փորձ եւ հեռանկարներ» թեմայով տեսակոնֆերանսին:

Առավել մանրամասն՝ այստեղ