Գլխավոր ՀՀ ԱԻՆ Համաճարակի դեպքում գործողությունների պլանով սահմանված է 31 գործողություն

Համաճարակի դեպքում գործողությունների պլանով սահմանված է 31 գործողություն

825
Տարածել

ՀՀ վարչապետի հանձնարարակով մշակվող «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով/դեպքերով (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի» համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանվել է «Համաճարակի դեպքում մարզային (Երեւան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»:

Պլանով սահմանված է 31 գործողություն՝ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ, համայնքներում (վարչական շրջաններում) բժշկական շտաբների (խմբերի) ստեղծում, արձագանքող ստորաբածանումների (խմբերի) համար անհատական պաշտպանական միջոցների ձեռք բերում, վարակազերծման միջոցների, անհրաժեշտ բժշկական պարագաների եւ դեղամիջոցների ձեռք բերում, հասարակական կարգի պահպանում, բնակչության իրազեկում, հնարավոր վարակվածների հաշվառում, բուժզննում եւ հնարավոր կոնտակտավորների հսկողություն, իրավիճակի վատթարացման պայմաններում լրացուցիչ ուժերի ձեւավորում, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցության կազմակերպում, թեժ գծի աշխատանքի կազմակերպում եւ այլն:

Աշխատանքների պատասխանատուները փրկարարներն են, Երեւանի քաղաքապետարանն ու մարզպետարանները:

Բացի սրանից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում ստեղծվել են վարակազերծման խմբեր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ