Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

442
Տարածել

Մարտի 12-18-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ.

Մարտի 15-ին Իրանում՝ Ահար քաղաքից 50 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ 49 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Մարտի 14-ին 6,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզու տարածքում: Մարտի 18-ին 6,1 եւ 6,3 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Վանուատուի Սոլա քաղաքից 99 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Ինդոնեզիայի Բալի կղզու Դենպասար քաղաքից 265 կմ դեպի հարավ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»