Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

315
Տարածել

2019 թվականի մարտի 15-ին դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 991 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, իսկ 2020 թվականի մարտի 15-ի դրությամբ՝ 21 403: Վերջին մեկ տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 14 տոկոսով: Անցած տարի հանրապետությունում գրանցվել է 1188 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2020 թվականի սկզբից՝ 398 ԱՎՕ՝ ամբարձիչ սարքավորում, սլաքային ավտոմոբիլային կռունկ, գազային վաֆելային վառարան, գազի բալոններ տեղափոխող մեքենա, բենզատար մեքենա, կաթսայատուն, թթնածնի բալոնների պահեստարան, վերելակ, լողավազանի քլորացման տեղամաս, տաքացման վառարան, վաֆելային վառարան, քլորակայան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են. կամ կոնսերվացված են կամ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (մոտ 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3600, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: