Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ-ում ստեղծվել  են վարակազերծման խմբեր

ԱԻՆ-ում ստեղծվել  են վարակազերծման խմբեր

1391
Տարածել

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշումից հետո Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց, ավտոմեքենաների, տեխնիկայի եւ տարածքների վարակազերծման աշխատանքների իրականացման նպատակով Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները ստեղծել են 5-հոգանոց, ՓԾ Փրկարարական ուժերի վարչության «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատը եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչությունը՝ 10 հոգանոց խմբեր։

Անձնակազմերին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ՝ մաշկի պաշտպանության հագուստ, ռետինե ձեռնոցներ, կիսաճտքավոր կոշիկներ, ռեսպերատորներ պաշտպանիչ ակնոցներով կամ զտող հակագազեր։ Վարակազերծումը կիրականացվի հատուկ ախտահանիչ միջոցներով լիցքավորված բարձր ճնշմամբ հեղուկ տարածող սարքերի միջոցով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ