Գլխավոր Ուսուցողական նյութեր Ինչպես նվազեցնել նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկը

Ինչպես նվազեցնել նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկը

696
Տարածել

Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս եւ փռշտալիս: Գաղտնի շրջանը տեւում է 14 օր:Նոր կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանը հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերին: Այսօր արդեն նոր վիրուսի վարակակիրներ կան աշխարհի ավելի քան 100 երկրում՝ այդ թվում Հայաստանում: Վարակված երկրների եւ միջազգային կառույցների տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 170.000 մարդ , ավելի քան 7000 մարդ մահացել է, բուժվել է 80.000 մարդ:

Ներկայացնում ենք մասնագետների խորհուրդներ, որոնց հետեւելու դեպքում մեծապես կնվազեցնենք նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկը.

Այլ երկիր մեկնելուց առաջ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,

Խուսափեք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում՝ օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),

Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով եւ ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո եւ սնունդ ընդունելուց առաջ պարտադիր լվացեք ձեռքերը,

Հազալիս եւ փռշտալիս փակեք բերանը եւ քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,

Մասնագետների խոսքով՝ մարդը պետք է օրական քնի մոտ 8 ժամ, քանի որ միայն առողջ ու բավական տեւական քնի դեպքում հնարավոր կլինի ինչպես հարկն է ամրապնդել իմունային համակարգը:

Օգտագործեք մրգեր ու բանջարեղեն: Թարմ մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու հակաօքսիդանտներ, հարուստ են հակաբորբոքային ազդեցությամբ օժտված տարրերով, որոնք նույնպես ամրապնդում են իմունային համակարգը:

Կոկորդում տհաճ զգացողությունների առկայության դեպքում քլորհեքսիդինի լուծույթով ողողումներ արեք:

Գրիպանման երեւույթների առկայության եւ ցանկացած կասկածի դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ եւ դիմեք բժշկի: