Գլխավոր Միջոցառումներ ՀՀ տարածքում մեկ ամսով հայտարարված է արտակարգ դրություն

ՀՀ տարածքում մեկ ամսով հայտարարված է արտակարգ դրություն

888
Տարածել

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության արտահերթ նիստում որոշվեց մարտի 16-ի ժամը 17:00-ից մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17:00-ը երկրի ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու համար կստեղծվի  պարետատուն՝  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ։

Արտակարգ դրությունը ենթադրում է Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ, մասնավորապես՝

  • անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցներով երթեւեկելու սահմանափակումներ, տեղաշարժման հատուկ ռեժիմ, զննումներ։ ՀՀ պետական սահմանի բոլոր անցակետերում կգործի անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի եւ ելքի, բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու եւ տեղաշարժվելու հատուկ կարգ։ Անցակետերով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք։ Արգելվում է այն անձանց մուտքը, որոնք վերադառնում են առողջապահության  նախարարի հրամանով սահմանված համաճարակաբանական լարված երկրներից ցանկում ներառված երկրներից։ Բացառություն են դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպություների ներկայացուցիչները։  Անցակետերում անձինք անցնելու են բուժզննում, անհրաժեշտության դեպքում՝ հոսպիտալացում, մեկուսացում կամ ինքնամեկուսացում։
  • ՀՀ համայնքների վարչական տարածք մուտք եւ ելք կատարելու սահմանափակումներ՝ պարետի ցուցումով։ Բացառություն են առաջին անհրաժեշտության պարագաների, սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի մատարակարման դեպքերը։ Իրականացվելու են սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումներ, վարակակիր կամ վարակրության հավանականություն ունեցող անձինք տեղափոխվելու են հատուկ կարանտինային վայրեր։  Բոլոր համայնքներում իրականացվելու է տրանսպորտային միջոցների զննում, կիրառվելու է ազատ մուտքի եւ ելքի արգելք։ Գործընթացը վերահսկելու է տարածքային ոստիկանությունը, առողջապահության, արտակարգ իրավիճակների եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչները։
  • Անձանց սեփականության իրավունքի սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, ներառյալ՝ դեղերը, բժշկական պարագաները կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման համար։ Պետությունը կտա համարժեք փոխհատուցում։
  • Քրեակատարողական հիմնարկներում եւ պաշտպանության նախարարության զորամասերում առժամանակ կարգելվեն հանձնուկների, ծանրոցների, փաթեթների փոխանցումը, տեսակցությունները (միայն տեսակապ)։  Կհետաձգվի շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր  ծառայողական արձակուրդը։
  • Հավաքներ ու հանրային միջոցառումներ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու արգելք։ Արգելվում է գործադուլ, հանրահավաք եւ այլ հանրային միջոցառումներ կազմակերպելը։ Հանրային են կրոնական, ծիսական, սպորտային, մշակութային, կրթական եւ այլ միջոցառումները, համերգները, ցուցադրությունները, ներկայացումները։ Պարետի ցուցումով՝  սահմանափակվելու են որոշ ժամանցային միջոցառումներ՝ տոնական, հիշատակի եւ այլն։
  • Պարետի ցուցումով համայնքներում կարող են առժամանակ դադարեցվել որոշ սննդային օբյեկտների, առեւտրի եւ զվարճանքի բազմաֆունցիոնալ կենտրոնների գործունեությունը։
  • Արտակարգ դրության ողջ ընթացքում կդադարեցվեն հանրակրթական, նախադպրոցական, նախնական մասնագիտական-արհեստագործական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոնների (մարզադպրոցներ, երաժշտական դպրոցներ եւ այլն) գործունությունը՝ բացառությամբ այն ուսումնական կենտրոնների, որոնք հեռավար ուսուցման հնարավորություն ունեն։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ