Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ»

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ»

1339
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, մարտի 9-13-ը արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում» թեմայով: Դասընթացին մասնակցել է 12 փրկարար՝ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի փրկարարական վարչություններից: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից  16-ը՝ տեսական, 24-ը՝ գործնական:

 

Առավել մանրամասն՝ այստեղ