Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

683
Տարածել

Մարտի 5-11-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախիի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. մարտի 5-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

  • Մարտի 6-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 9 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք՝ 6 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 10-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 14 կմ հարավ 5 բալ ուժգնությամբ, եւ Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»