Գլխավոր Վերլուծություն Փետրվարին փրկարարները կազմակերպել են ավելի քան 10 վարժանք

Փետրվարին փրկարարները կազմակերպել են ավելի քան 10 վարժանք

1459
Տարածել

2020 թվականի փետրվարին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ՝ ծառայության կազմակերպման, փրկարարական ուժերի, քաղաքացիական պաշտպանության, Երեւանի եւ մարզերի փրկարարական վարչություններ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ այլն, կազմակերպել են հատուկ տակտիկական, ցուցադրական, շտաբային, հրամանատարաշտաբային, օբյեկտային ավելի քան 10 ուսումնավարժություն եւ վարժանք: Մեթոդական օգնություն եւ մասնակցություն է ցուցաբերվել մայրաքաղաքում եւ մարզերում անցկացված 8 շտաբային, 18 հատուկ տակտիկական ուսումնավարժության:

Կազմակերպված վարժանքներից են.

Փետրվարի 11-ին Արագածոտնի եւ փետրվարի 12-ին Տավուշի մարզերում անցկացվել են «Կարճ հաղորդագրություններով մարզում պաշ­տո­նատար անձանց իրազե­կում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Փետրվարի 17-ին ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ համատեղ համակայանային հակավթարային եւ հակահրդեհային վարժանք:

Փետրվարի 28-ին «ՀՆՓԱԻԿ հետախույզ-կինոլոգիական ջոկատի գործողությունները որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն :

Փետրվարի 7-ին «Երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոններով ու անվտանգության նորմերով կանոնակարգվող միջոցառումների իրականացումը» թեմայով դասընթաց ՝ Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի համար:

Փետրվարի 4-6-ը, 18-20-ը եւ 25-27-ը ՃԿՊԱ-ում INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան «Համակողմանի ապահովում», «Տակելաժային աշխատանքների կառավարում», «Տեխնիկական որոնում» թեմաներով փրկարարների վերապատրաստման դասընթացներ:

Մասնակցություն է ցուցաբերվել՝

Փետրվարի 10-ին, 11-ին, 12-ին եւ 13-ին ՀԱԷԿ ՀՀՋ-ի անձնակազմը մասնակցություն է ցուցաբերել ՀԱԷԿ-ում անցկացած «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմայով  հատուկ տակտիկական ուսումնավարժություններին.

Փետրվարի 28-ին անցկացվել է փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքը: