Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

292
Տարածել

Փետրվարի 27-մարտի 4-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

  • Փետրվարի 28-ին Ադրբեջանում Ղազախ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 29-ին Իրանում Թասուջ քաղաքից 16 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 3-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 49 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»