Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՃԿՊԱ դասախոսները մարեցին հրդեհը

ՃԿՊԱ դասախոսները մարեցին հրդեհը

1652
Տարածել

Այսօր՝ մարտի 5-ին ժամը 11:00-ի մատույցերում, Երեւանի Աճառյան փողոցում, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մուտքի մոտ, փողոցի երթեւեկելի մասում սկսեց այրվել մի մեքենա: Վարորդն արագ իջավ մեքենայից, ՃԿՊԱ դասախոսները, որ փորձառու մասնագետներ են, արագ գործի անցան ու կրակմարիչներով մարեցին հրդեհը: Քիչ անց ժամանած փրկարարները միացան աշխատանքներին եւ իրականացրեցին հովացման աշխատանքներ:

Վնասը միայն նյութական է:

Լուսանկարները Վահրամ ԱՎՈՅԱՆԻ