Գլխավոր Ուսուցողական նյութեր Վերապատրաստվում են Վայոց ձորի փրկարարներն ու բուժաշխատողները

Վերապատրաստվում են Վայոց ձորի փրկարարներն ու բուժաշխատողները

2459
Տարածել

Վայոց ձորի մարզում մեկնարկել են «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ» թեմայով դասընթացները: Փետրվարի 29-ի վերապատրաստվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի 34 բուժաշխատող, մարտի 1-ին՝ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 20 ծառայող։ Հաջորդ դասընթացները կլինեն մարտի 6-ին, 7-ին՝ Վայքում, մարտի 10-ին, 11-ին՝ Ջերմուկում։

Ընդհանուր ուսուցանվելու է 135 մասնագետ, որից 60-ը՝ հրշեջ փրկարար, 75-ը՝ բուժաշխատող: Դասընթացները վարում է ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Բուժաշխատողների եւ փրկարարների համար առանձին զեկույցներ են ներկայացվում. «Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում», «Միջազգային հիմնական հանձնարարականները  ճգնաժամային իրավիճակներում՝ մոր եւ մանկան առողջության պահպանման համար», «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրումը», «ՄԻԱՎ-ի կանխարգելումը ճգնաժամային իրավիճակներում», «Կոմպլեքսային ծրագրերի պլանավորումը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) եւ ՄԻԱՎ ոլորտներում», «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար», «Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում», «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար», «Արտակարգ իրավիճակներում հղի կանանց տրամադրվող անհետաձգելի բժշկական օգնություն» եւ այլն:

Նախաձեռնությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Սեռական եւ վերարտադրողական ծառայությունների հզորացում» ծրագրի մասն է, որն իրականացնում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը։ Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից: Մինչ օրս վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել չորս մարզում.

Արմավիր

Սյունիք

Տավուշ

Շիրակ

Լուսանկարները տրամադրել է «ԱՌՆԱՊ» հիմնադրամը