Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ռուսաստան է մեկնել վերապատրաստվողների այս տարվա առաջին խումբը

Ռուսաստան է մեկնել վերապատրաստվողների այս տարվա առաջին խումբը

752
Տարածել

Հայաստանի հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, մարտի 1-10-ը Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի հանրապետության մայրաքաղաք Վլադիկավկազի «Ցեյ» ուսումնամարզական կենտրոնում կվերապատրաստվի հայաստանցի փրկարարների առաջին խումբը՝ 10 հոգի: Վերապատրաստման թեման է՝ «Ձնահյուսային պատրաստություն»:

Խմբում ընդկրգված են փրկարարներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու փրկարարական վարչություններից:

Վերապատրաստման մասին առավել մանրամասն՝ մեր փրկարարների վերադարձից հետո:

 

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ