Գլխավոր Վերլուծություն Արդյունաբերական եւ առեւտրային շենքերի, շինությունների դիմակայունության գնահատման չափանիշների փաթեթ

Արդյունաբերական եւ առեւտրային շենքերի, շինությունների դիմակայունության գնահատման չափանիշների փաթեթ

2069
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեզման քարտուղարության հովանու ներքո «Հանուն դիմակայուն հասարակության մասնավոր հատված ալյանսի»՝ Private Sector Alliance for Disaster Resilient Societies (ARISE) ջանքերով մշակվել է արդյունաբերական եւ առեւտրային շենքերի, շինությունների դիմակայունության գնահատման չափանիշների փաթեթ՝ ARISE Building Scorecard: ARISE-ը համացանցային հարթակ է, որտեղ հավաքված են շինարարական, ճարտարապետական ընկերություններ, նոր տեխնոլոգիաներով եւ անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություններ, «Կանաչ շենքեր» խորհուրդը եւ այլք:

Փաթեթը ներառում է դիմակայունության գնահատման 33 գնահատական: Սրանից բացի՝ ARISE Building Scorecard-ում ներառված են հարցեր, որոնք դուրս են շինության սեփականատիրոջ կամ վարձակալի վերահսկողությունից, բայց կապ ունեն դիմակայունության հետ՝ ճանապարհներ, ջրամատակարարում, էներգիայի մատակարարում եւ այլն: Փաթեթում կա նաեւ շենքերի գնահատման արդյունքների ամփոփումից հետո հնարավոր գործողությունների ուղեցույց:

ARISE Building Scorecard-ը օգտակար կլինի ինչպես քաղաքային իշխանություններին՝ որոշում կայացնողներին, այնպես էլ նախագծողներին, ուսումնական հաստատություններին: