Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2075
Տարածել

Փետրվարի 13-19-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

  • Փետրվարի 13-ին Թուրքիայի Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արեւմուտք եւ Արդահան քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 14-ին Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 16-ին Իրանի Սալմաստ քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ փետրվարի 13-ին Կուրիլյան կղզիներում` Կուրիլսկ քաղաքից 86 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ 6.9 մագնիտուդով: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»