Գլխավոր Միջոցառումներ 2019 թվականին Ռուսաստանում վերապատրաստվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ 126 ծառայող

2019 թվականին Ռուսաստանում վերապատրաստվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ 126 ծառայող

2422
Տարածել

Հայաստանի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գործող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» (ՀՌՄԱԿ)  2019 թվականի ուսումնական պլանի համաձայն, 11 ծրագրով Ռուսաստանի պրոֆիլային ուսումնական հաստատություններում վերապատրաստվել է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 126 ծառայող: Վերապատրաստումների թեմաները ընտրում են Հայաստանի մասնագետները՝ ըստ իրենց մասնագիտական կարիքների եւ առաջնահերթությունների:

Ռուսաստանում անցկացված դասընթացների մասին առավել մանրամասն հետեւյալ հղումներով.

«Հրդեհաշիջումը անտառներում եւ արդյունաբերական օբյեկտներում»

«Հրդեհաշիջումը՝ թունելներում»

«Գազածխապաշտպանների պատրաստություն»

«Հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը»

«Շենքերում եւ շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը»

«Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների եւ հրդեհների մարման եղանակների կիրառումը»

«Լեռնային պատրաստություն»

«Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում․ կանխատեսումների եւ մոնիթորինգի կազմակերպում, տիեզերական մոնիթորինգ»

«Արդյունաբերական լեռնագնացություն»

«Արտակարգ իրավիճակներից տուժածների համար ճամբարային ավանի ծավալում եւ կազմակերպում»

«Սկզբնական փրկարարական պատրաստություն»