Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

564
Տարածել

Փետրվարի 6-12-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ՝

  • Փետրվարի 4-ին Իրանի Թասուջ քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք եւ 21 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 8-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 9-ին Իրանի Խոյ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Խոյ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին 6.0 մագնիտուդով Ֆիլիպինների Մինդանաո կղզու Մաթի քաղաքից 167 կմ հարավ: Փետրվարի 8-ին եւ 9-ին 6.1 եւ 6.2 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Հարավային Սանդվիչյան կղզիներում եւ Պապուա Նոր Գվինեայի Կոկոպո քաղաքից 122 կմ հարավ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»