Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2326
Տարածել

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ։

Հունվարի 30-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

  • Հունվարի 28-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 1-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք եւ Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 3-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 16 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ փետրվարի 5-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Ճավա կղզում, Սուրաբայա քաղաքից 134 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»