Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Արիության համաստեղություն-2019»-ի հաղթողները

«Արիության համաստեղություն-2019»-ի հաղթողները

1230
Տարածել

2011 թվականից արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացնում է մարդկանց անվտանգության եւ փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխություն, ընտրում լավագույն աշխատողին ու ստորաբաժանումը։

«Արիության համաստեղություն-2019»-ի հաղթողներն են.

  1. «Լավագույն հրշեջ-փրկարար» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ էդգար Իշխանի Գրիգորյան

ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Բագրատ էդուարդի Եղիազարյան

  1. «Լավագույն փրկարար» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ավագ ենթասպա Աղասի Տիգրանի Ավէտիսյան

  1. «Լավագույն լեռնափրկարար» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ փ/ծ ավագ Ռոման եղվարդի Խաչատրյան

  1. «Լավագույն ջրափրկարար» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ, փ/ծ ավագ Նարեկ Տուրիկի Բաբայան

  1. «Լավագույն հերթափոխի պետ» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արսեն ժիրայի Ավագյան

  1. «Լավագույն խմբի պետ (հրամանատար)» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Հայկ Մանվելի Դավթյան

  1. «Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատ

  1. «Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչություն

  1. «Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգ

ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչություն