Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2097
Տարածել

Հունվարի 23-29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. Հունվարի 23-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 13 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ եւ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

  • Հունվարի 21-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք եւ 29 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 22-ին Վրաստանում՝ Քոբուլեթի քաղաքից 50 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 23-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 17 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 25-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 26-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 27-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 15 կմ հարավ 4-5 բալ ուժգնությամբ եւ 15 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով յոթ երկրաշարժ:  Հունվարի 23-ին եւ 26-ին 6,2 եւ 6,1 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Հունվարի 24-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Էլյազիգ նահանգում` Էլյազիգ {Խարբերդ) քաղաքից 34 կմ հարավ: Երկրաշարժին հետեւել է 2,5 մագնիտուդից բարձր ավելի քան 200 հետցնցում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Գազիանթեփ,  Շանլըուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոկաթ, Չորում եւ Կայսերի նահանգներում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 41, վիրավորվել 1607 մարդ: Ավերվել են ավելի քան 76 շենք, վնասվել` 645-ը: Հունվարի 27-ին եւ 29-ին 6,3 եւ 6,0 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավարեւմտյան մասում՝ Սողոմոնյան կղզիներում: Հունվարի 28-ին 7,7 եւ 6,1 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Կարիբյան ծովում` համապատասխանաբար Ճամայկա կղզու Լուսեա քաղաքից 133 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Կայմանյան կղզիներում` Ջորջթաուն քաղաքից 28 կմ դեպի հարավ-արեւելք։

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»