Գլխավոր Վերլուծություն Փրկարարական տարվա ամփոփում․ Արտանիշում հիմնվել է կամավորական հենակետ

Փրկարարական տարվա ամփոփում․ Արտանիշում հիմնվել է կամավորական հենակետ

2047
Տարածել

2019 թվականին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 553 արտակարգ դեպք (2018 թ.` 536), որոնց հետեւանքով զոհվել է 22, մարմնական վնասվածք ստացել 86 մարդ։ 360 տեխնածին  պատահարներից  201-ը եղել է հրդեհ։

Գանձակ, Մեծ Մասրիկ, Ճամբարակ, Սարուխան եւ Վարդաձոր համայնքներում իրականացվել են սելավատարերի մաքրման, գետի հունի մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքներ։ Թարմացվել է մարզի պաշտպանական կառույցների, ուժերի եւ միջոցների,  տեխնիկաների,  ջրամբարների, թունելների եւ կամուրջների վերաբերյալ տեղեկատվական բազան:

Խոշորացված համայնքներում մշակվել են «Քաղաքացիական պաշտպանության» պլաններ: Ուսումնասիրվել են մարզային եւ համայնքային պահեստային կառավարման կետերը, մարզում առկա վտանգավոր քարաթափման, հեղեղավտանգ, սելավավտանգ, սողանքավտանգ տեղամասերը, վթարային շենքերն ու կամուրջները:

Արտանիշ  բնակավայրում հիմնվել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ:

Վարդենիսի եւ Ճամբարակի ՀՓՋ-երում ընթանում են վերանորոգման, իսկ Գավառի եւ Մարտունու ՀՓՋ-երում՝ ավտոտնակների կառուցման աշխատանքներ:

Մարզային փրկարարական վարչության 6 ծառայողներ վերապատրաստվել են ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ