Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ է գրանցվել

2121
Տարածել

Հունվարի 15-22-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝

  • Հունվարի 15-ին Արցախի Քարվաճառ քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 18-ին Աշոցք գյուղից 17 կմ հարավ-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ, Աշոցք գյուղից 13 կմ եւ 15 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, 15 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 19-ին Աշոցք գյուղից 15 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

  • Հունվարի 16-ին Իրանի Մարանդ քաղաքից 37 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 20-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Իրանի Մակու քաղաքից 41 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվելէ 6.0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ: Հունվարի 18-ին եւ 19-ին 6.0 եւ 6.1 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ինդոնեզիայում`համապատասխանաբար Նոր Գվինեա կղզու Ջայապուրա քաղաքից 157 կմ արեւմուտք եւ Սուլավեսի կղզու Գորոնտալո նահանգի Գորոնտալո քաղաքից 104 կմ հարավ-արեւելք: Հունվարի 19-ին 6.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի արեւմուտքում՝ Սինցզյան-Ույղուրյան շրջանի Կաշգար գետի հովտում գտնվող Կաշգար քաղաքից 108 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Հաջորդ օրը 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»