Գլխավոր Վերլուծություն Անցած երկու շաբաթում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած երկու շաբաթում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2104
Տարածել

Հունվարի 1-14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ՝

  • Հունվարի 1-ին Թուրքիայի Վան քաղաքից 34 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ,
  • Հունվարի 2-ին Իրանի Թավրիզ քաղաքից 34 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • Հունվարի 5-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Մինգեչաուր քաղաքից 30 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 6-ին Թուրքիայի Սալմաստ քաղաքից 35 կմ եւ 37 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ,
  • Հունվարի 7-ին Իրանի Խոյ քաղաքից 54 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 6 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • Հունվարի 8-ին Իրանի Խոյ քաղաքից 6 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ,
  • Հունվարի 11-ին Իրանի Խոյ քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Հունվարի 5-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում` Օախակա նահանգի Սանտո-Դոմինգո-Զանատեպեկ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արեւմուտք: Հունվարի 7-ին 6.2 եւ 6.0 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ինդոնեզիայի Սիմուլու կղզու Սինաբանգ քաղաքից 6 կմ հարավ-արեւելք եւ Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու Կիմբե քաղաքից 124 կմ հյուսիս-արեւելք: Նույն օրը 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պուերտո Ռիկոյի ափամերձ տարածքում` Ինդիոս բնակավայրից 16 կմ դեպի հարավ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով տուժել է 8 մարդ, վնասվել 539 շինություն: Վնասվել է երկրի հիմնական էլեկտրակայաններից մեկը: Պուերտո Ռիկոյի այցեքարտը՝ ժայռի մեջ բացված բնական պատուհանը, ոչնչացվել է երկրաշարժի հետեւանքով: Հունվարի 9-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի շրջանի Անադիր քաղաքից 416 կմ դեպի հյուսիս-արեւելք:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»