Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ մկանների, ջլերի ձգում եւ պատռվածք

Ոսկրամկանային համակարգի վնասվածքներ․ մկանների, ջլերի ձգում եւ պատռվածք

2244
Տարածել

Մկանների, ջլերի ձգումն ու պատռվածքն առաջանում են մկանների չափից դուրս պրկումից, կտրուկ, ուժեղ կծկումից, անհաջող շարժումից կամ արտաքին ազդեցության հետեւանքով։ Ավելի հաճախ պատռվում է հենց մկանային հյուսվածքը կամ նրա՝ ջլի վերածվելու հատվածը։ Ավելի հաճախ վնասվում են մեջքի, պարանոցի, ազդրի եւ սրունքի  մկանները։ Ինչպես կապանների, այնպես էլ մկանների ու ջլերի դեպքում մեկ անգամ վնասվելուց հետո կրկին վնասվելու հավանականությունը մեծանում է։

Մկանների, ջլերի ձգման եւ պատռվածքի նշաններն են ցավ, այտուց, վնասված մասի մաշկի գույնի  եւ ձեւի փոփոխություն, վնասված մասի գործունեության խանգարում։

Առաջին օգնությունը

  • Խոսե՛ք տուժածի հետ, հանգստացրե՛ք նրան, օգնե՛ք, որ հարմար դիրք ընդունի եւ անշարժացնի վնասված մասը։
  • Սառեցրե՛ք վնասված մասը։ Սառեցումը նպաստում է արյունահոսության, այտուցի եւ ցավի նվազեցմանը։
  • Բարձրացրե՛ք վնասված մասը։ Այս գործողությունը նպաստում է արյունահոսության եւ այտուցի նվազեցմանը։
  • Վերահսկե՛ք տուժածի վիճակը, գրանցե՛ք տվյալները եւ դրանք փոխանցե՛ք դեպքի վայր հասած արագ արձագանքման ծառայություններին։

 

Ոսկրամկանային համակարգի  այլ վնասվածնքներ՝

Կոտրվածք