Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հաստատվել է փրկարարների վերապատրաստման պլանը

Հաստատվել է փրկարարների վերապատրաստման պլանը

2214
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2020 թվականի վերապատրաստման դասընթացների անցկացման պլան-ժամանակացույցը: Ըստ դրա կկազմակերպվի 24-80 ժամյա 13 դասընթաց, որոնց կմասնակցի 319 փրկարար: Բացի սրանից, ՃԿՊԱ դասախոսները կգործուղվեն մարզային փրկարարական վարչություններ՝ վերապատրաստումներ կազմակերպելու նպատակով:

ՃԿՊԱ-ում կազմակերպվելիք 13 դասընթացից 7-ը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով է:

Առավել մանրամասն՝ այստեղ