Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հրատարակել է լրագրող Անի Անտոնյանի «Աղետ, մարդիկ, պատմություն» խորագրով գիրքը, որում ներկայացված են երկրաշարժին հաջորդած օրերին, շաբաթներին եւ ամիսներին արձանագրված քիչ հայտնի պատմություններ։
Գիրքը ԱԻՆ 911tert.am էլեկտրոնային պաշտոնաթերթի «Սպիտակ-30» խորագրով հոդվածաշարի ամփոփումն է եւ շուտով հասանելի կլինի նաեւ կայքում։