Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերի արտակարգ դեպքերը

Նոյեմբերի արտակարգ դեպքերը

87
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները նոյեմբերին իրականացրել են 1999 ելք՝ 851-ով ավելի քան 2018 թվականի հոկտեմբերին: 1015 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 648՝ կենցաղային կանչ, 106՝ կեղծ ահազանգ, 230՝ այլ դեպքերի: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 42 մարդ (այդ թվում՝ 9 կին, 4 երեխա), տուժել՝ 1018 մարդ (այդ թվում՝ 319 կին եւ 158 երեխա): Փրկարարները 11 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ տուժածների թվաքանակը նվազել է 52-ով, զոհվածներինը՝ մնացել անփոփոխ:

Ինչ­պես դիտարկվող նա­խորդ տա­­րիներին, 2019 թվականի նոյեմբեր ամսին եւս, արտակարգ դեպքերի ու պատահարների գե­րա­կշիռ մասը՝ 96,8 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 700 ահազանգ (2018 թվականի նոյեմբերին` 357 ահազանգ), որից հրդեհ գրանցվեց 516 դեպքում (2018 թվականի նոյեմբերին՝ 229 դեպք): Հրդեհներից զոհվել է 1, տուժել՝ 2 մարդ: 85 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառ­նալիք եւ ծխապատ գոտին, իսկ 14 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Գրանցվել է նաեւ 85 կեղծ ահազանգ: Առավելագույն թվով հրդեհներ գրանցվել են բուսածածկ տարածքներում՝ 252 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին ենբ դարձել աղբ՝ 73, առանձնատուն՝ 45, տրանսպորտային միջոց՝ 35, տնակ-ավտոտնակ՝ 23, բնակելի շենք՝ 22, անասնակեր՝ 8 եւ այլն:

Հրդեհների մեծ մասը՝ 63,8 տոկոսը կամ 329 դեպք, գրանցվել է քաղաքներում, 187 հրդեհ՝ գյուղերում: Քաղաքային հրդեհների քանակն աճել է 170-ով, գյուղական հրդեհներինը՝ 117-ով: Երեւանում գրանցվել է 172 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Լոռին՝ 65 հրդեհ, ամենաքիչը Գեղարքունիքը՝ 17: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռվա քաղաքները՝ 39 եւ Կոտայքի գյուղերը՝ 33: Ամենաքիչը Շիրակի քաղաքները՝ 6 եւ Վայոց ձորի եւ Գեղարքունիքի գյուղերը՝ 10-ական:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է 460 ՃՏՊ՝ 70-ով ավելի քան նախորդ տարվա նոյեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 33, տուժել՝ 557 մարդ: 2018 թվականի նոյեմբերի համեմատությամբ զոհվածների թվաքանակը նվազել է 3-ով, տուժածներինը՝ 18-ով: ՃՏՊ-ների կեսից ավելին՝ 235 դեպք, բախումներն են: 115 դեպք՝ վրաերթ, 53 դեպք՝ տրանսպորտային միջոցի շրջում, 57 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանց­վել է 388 թունավորում, զոհվել է 7, տուժել՝ 452 մարդ: 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ թունավորումների քանակն նվազել է 19-ով, տուժածներինը՝ 38-ով, զոհերի քանակը աճել 3-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. 155՝ ալկոհոլ, 91՝ դեղորայք, 57՝ շմոլ գազ, 53՝ քիմիական նյութեր, 17՝ սննդամթերք եւ այլն:

Թունավորումների 78,4 տոկոսը՝ 304 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել են Գեղարքունիքն ու Արմավիրը՝ 19-ական դեպք, ամենաքիչը՝ Տավուշն ու Շիրակը՝ երկուական: 2019 թվականի նոյեմբերին Վայոց ձորում թունավորում չի եղել:

Այլ դեպքեր

2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում գրանցվել է 5 փլուզում, վայրի կենդանիների 5 հարձակում, հոշոտում, 2 քարաթափում, 2 մերկասառույց, 1 պայթյուն եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Նախորդ ամիսների դեպքերը

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Հոկտեմբեր