Գլխավոր Միջոցառումներ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ ֆիզկուլտ ինստիտուտը կխորացնեն համագործակցությունը

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ ֆիզկուլտ ինստիտուտը կխորացնեն համագործակցությունը

2376
Տարածել

Այսօր համագործակցության անժամկետ հուշագիր ստորագրեցին Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը»: Հուշագիրը ստորագրեցին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ու ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:

Երկու բուհերի միջեւ ոչ պաշտոնական համագործակցություն կա վաղուց: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի» դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում, իսկ ՃԿՊԱ փրկարարական ամբիոնն ու ՀՖԿՍՊԻ կիրառական մարզաձեւերի ամբիոնը պարբերաբար համատեղ գործնական դասեր են անցկացնում:

Առավել մանրամասն՝ այստեղ