Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Լավագույնն ըստ մասնագիտության» մրցույթի հաղթողները

«Լավագույնն ըստ մասնագիտության» մրցույթի հաղթողները

2806
Տարածել

Մարդկանց անվտանգության եւ փրկության թեմաներով «Արիության համաստեղություն» ամենամսյա մրցանակաբաշխության հաղթողները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով պարգեւատրվել են «Լավագույնն ըստ մասնագիտության» վկայականով: Ներկայացնում ենք հաղթողներին, ըստ անվանակարգերի.

  1. «Լավագույն ղեկավար»՝ արտակարգ իրավիճակների նախարարության ներքին աուդիտի վարչության պետ Վարուժան Քաբաբյան
  2. «Լավագույն քաղաքացիական ծառայող»՝ ԱԻՆ անձնակազմի կառավարման վարչության կադրային գործի վարման բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Բայբուրդյան
  3. «Լավագույն մասնագետ»՝ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լրատվամիջոցների մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի պետ Գոհար Խանվելյան, ԱԻՆ ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ Գոհար Գրիգորյան
  4. «Լավագույն աշխատակից»՝ ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Խաչատրյան
  5. «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»՝ ԱԻՆ առաջին բաժին
  6. «ԱԻՆ կառավարմանը հանձնված լավագույն կազմակերպություն»՝ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»
  7. «Հեռուստատեսային տեղեկատվական լավագույն ծրագիր»՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագիր, լրագրող Արփի Սուքիասյան
  8. «Հեռուստատեսային վերլուծական լավագույն ծրագիր»՝ «Հ2» հեռուստաընկերություն, «Խոսքի իրավունք» հաղորդաշար
  9. «Լավագույն վավերագրական ֆիլմ կամ ռեպորտաժ»՝ «Կենտրոն» հեռուստաընկերություն, լրագրող Հայկ Նավասարդյան
  10. «Լավագույն տեղեկատվական ծրագիր ռադիոյով»՝ Ռադիո «Sputnik» լրատվական գործակալություն, լուրեր
  11. «Լավագույն վերլուծական ծրագիր ռադիոյով»՝ «Հանրային ռադիո», Արեւիկ մանկապատանեկան ալիքի 911 հաղորդաշար,, լրագրող՝ Տաթեւիկ Շատյան
  12. «Լավագույն հոդված տպագիր ԶԼՄ-ներում»՝ «Դիմակայուն Հայաստան», «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, լրագրող Լիանա Սարգսյան
  13. «Տեղեկատվական գործակալությունների ամենաակտիվ լրագրող»՝ «ՍպուտնիԱրմենիա» միջազգային լրատվական գործակալություն, ռադիոլուրի լրագրող Հովհաննես Շողիկյան
  14. «Լավագույն ինտերնետ» նախագիծ՝ armlink.am լրատվական հարթակ, լրագրող Անահիտ Ղիասյան
  15. «Լավագույն նյութի հերոս»՝ (մրցանակը շնորհվում է նյութի հերոսներին) «Արմենպրես» լրատվական գործակալություն, Արմեն Ալեքսանյան «Կրակի մեջ նետվողները»
  16. «Լավագույն նյութ՝ հերոս երեխաների մասին»՝ 911tert.am կայքի լրագրող Անի Անտոնյան, Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի աշակերտների մասին «Աշակերտ-«հրշեջ». Ով լիներ իմ փոխարեն, հաստատ օգնության կհասներ»
  17. «Լավագույն լուսանկար»՝ «Մալաթիա մոլլ» առեւտրային կենտրոնի հրդեհի ժամանակ «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչներ Վահրամ Բաղդասարյան, Հայկ Արամյան
  18. Հատուկ անվանակարգ «Լավագույն լուսանկարի հերոս»՝ ԱԻՆ փրկարար ծառայության ծառայող Քրիստինե Փրիուզյան՝ 911-ի դեմք: