Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները կապահովեն Ամանորյա տոնական միջոցառումների անվտանգությունը

Փրկարարները կապահովեն Ամանորյա տոնական միջոցառումների անվտանգությունը

2814
Տարածել

Ամանորյա տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով  Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության ստորաբաժանումները դեկտեմբերի 21-ից մինչեւ հունվարի 14-ը կիրականացնեն ուժեղացված շուրջօրյա հերթապահություն:

Մասնավորապես՝

  • Դեկտեմբերի 21-ին ժամը 18։00-ից եւ դեկտեմբերի 31-ին ժամը 21։30-ից՝ մեկական մարտական հաշվարկ կհերթապահի ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 8, Արաբկիր բաժնի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատներից եւ Հատուկ հրշեջ ջոկատից։
  • Դեկտեմբերի 21-ին ժամը 18։00-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը ժամը 09։00-ը՝ մեկ մարտական հաշվարկ Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ-ից,
  • Դեկտեմբերի 25-ին ժամը 09։00-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը ժամը 09։00-ը՝ մեկ մարտական հաշվարկ Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ-ից
  • Դեկտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 1-ը ժամը 09։00-ը՝ մեկ մարտական հաշվարկ Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ-ից
  • Հունվարի 2-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 5-ը ժամը 09։00-ը՝ մեկ մարտական հաշվարկ Մալաթիա-Սեբաստիա բաժնի թիվ 4 ՀՓՋ-ից
  • Հունվարի 6-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 9-ը ժամը 09։00-ը՝ մեկ մարտական հաշվարկ Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ-ից
  • Հունվարի 10-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 14-ը ժամը 09։00-ը՝ մեկ մարտական հաշվարկ Աջափնյակ բաժնի թիվ 7 ՀՓՋ-ից։

Ամանորի գիշերը հրավառություն է նախատեսվում Հանրապետության հրապարակին կից «Կոնվերս բանկի» եւ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի տանիքներից, ինչպես նաեւ Ստեփան Շահումյանի անվան պուրակում։ Շահումյանի հրապարակում «Կամար» բիզնես-կենտրոնի եւ  Կառավարության 2-րդ շենքի տանիքներից  փրկարար ծառայողները կրակմարիչներով կապահովեն հրավառության անվտանգությունը։

Բացի դրանից՝ Երեւանի 2750-ամյակին նվիրված այգու շատրվաններին հարակից տարածքում՝ փայտե առեւտրի տաղավարների դիմաց, տեղադրվել է 300 խոտի հակ՝ գյուղական կոլորիտ ստեղծելու նպատակով։ Փրկարարական վարչությունը տնակների աշխատակիցներին տրամադրել է կրակմարիչներ եւ սահմանել մարտական հերթապահություն։