Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Հրդեհաշիջումը անտառներում եւ արդյունաբերական օբյեկտներում»․ վերապատրաստում Ռուսաստանում

«Հրդեհաշիջումը անտառներում եւ արդյունաբերական օբյեկտներում»․ վերապատրաստում Ռուսաստանում

2278
Տարածել

Նոյեմբերի 17-30-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում անցկացվել է «Անտառային եւ արդյունաբերական օբյեկտներում հրդեհների մարման կազմակերպումը եւ ղեկավարումը» թեմայով վերապատրաստման  դասընթաց, որին մասնակցել է Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Վարդան Գրիգորյանը, Արագածոտնի ՄՓՎ թիվ 21 ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Արտակ Շամիրյանը, Տավուշի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ,  փ/ծ մայոր Նարեկ Վարդապետյանը, ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարար ուժերի համակարգման եւ որակավորման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Հովհաննես Աղայանը, Գեղարքունիքի ՄՓՎ թիվ 31 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Հրաչիկ Սարգսյանը, Երեւանի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի թիվ 7 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Անդրանիկ Ավետիսյանը, Արմավիրի ՄՓՎ թիվ 29 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Աշոտ Սահակյանը,  ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻԱ բաժնի հրահանգիչ, ԱԻ արձագանքման խմբի պետի թիկունքի գծով տեղակալ, փ/ծ կապիտան Գեւորգ Հակոբյանը, ԵՓՎ Նոր Նորք բաժնի թիվ 9  ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Արման Ժամկոչյանը, Կոտայքի ՄՓՎ թիվ 44  ՀՓՋ խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Արթուր Անտոնյանը։

Օրակարգային թեմաներն էին «Հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը», «Ուժերի եւ միջոցների հաշվարկը հրդեհաշիջման ժամանակ», «Ստորաբաժանումների մարտական գործողությունների որակավորումը», «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքերում, թատրոններում, մետրոպոլիտենում, թունելներում, արդյունաբերական շենքերում, առեւտրի օբյետներում եւ պահեստներում», «Հրդեհաշիջումը անտառներում», «Հակահրդեհային ջրամատակարարում» եւ այլն։

Վերապատրաստվողների խմբի ղեկավար, Վայքի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Վարդան Գրիգորյանի խոսքով՝ հետաքրքրական է Մոսկվայում անտառտնտեսությունների գործունեությունը․ նրանք ունեն մարդկային ուժ եւ սեփական տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, որոնցով սպասարկում են անտառային հրդեհների դեպքերը։ Հրշեջ ջոկատները ներգրավվում են հրդեհաշիջմանը խիստ անհրաժեշտության դեպքում։

Երկու երկրների միջեւ մյուս տարբերությունը հրշեջ եւ փրկարար ծառայությունների տարանջատումն է։ «Այցելեցինք ջոկատներ, ծանոթացանք տեխնիկային եւ կապի միջոցներին։ Այդ օրերին «Կոսմոս պավիլիոն» թանգարանում անցկացվում էր ուսումնավարժություն։ Մեր իսկ խնդրանքով ներկա գտնվեցինք կատարվող աշխատանքներին»,- մանրամասնեց հրամանատարը։

Հայ պատվիրակությունը մասնակցել է նաեւ ՌԴ ԱԻՆ հակահրդեհային ծառայության ակադեմիայի 28-րդ «Անվտանգության համակարգ» խորագրով միջազգային գիտատեխնիկական կոնֆերանսին, որի ընթացքում անդրադարձ է եղել անվտանգության տեղեկատվական, մեթոդական, տեխնիկական, նորմատիվ-իրավական, կրթական, սոցիալական եւ հոգեբանական խնդիրներին, անվտանգության ավտոմատացման համակարգերի բազմակողմանի ներդրման հարցերին։

Դասընթացի ավարտին մեր փրկարարները որակավորման բարձրացման վկայականներ են ստացել:։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկաները տրամադրել են մասնակիցները

Հ.Գ. Ռուսաստանում կազմակերպված այլ վերապատրաստումներ.

«Հրդեհաշիջումը՝ թունելներում»

«Գազածխապաշտպանների պատրաստություն»

«Հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը»

«Շենքերում եւ շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը»

«Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների եւ հրդեհների մարման եղանակների կիրառումը»

«Լեռնային պատրաստություն»

«Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում․ կանխատեսումների եւ մոնիթորինգի կազմակերպում, տիեզերական մոնիթորինգ»

«Արդյունաբերական լեռնագնացություն»

«Արտակարգ իրավիճակներից տուժածների համար ճամբարային ավանի ծավալում եւ կազմակերպում»

«Սկզբնական փրկարարական պատրաստություն»