Գլխավոր Միջոցառումներ ՄԿՈԱԱԿ փորձագետներն ավարտեցին ՃԿՊԱ գնահատումը

ՄԿՈԱԱԿ փորձագետներն ավարտեցին ՃԿՊԱ գնահատումը

2299
Տարածել

Դեկտեմբերի 9-12-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագետների խումբը՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման գնահատում իրականացնելու համար:

ՃԿՊԱ-ն առաջին անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2017 թվականին՝ երկու տարի ժամկետով, այժմ վերահավատարմագրվում է։ Փորձագետները ուսումնասիրում են բուհի առկա ռեսուրսները, անցած երկու տարում արձանագրված փոփոխությունները եւ զեկույց են կազմելու 10 չափանիշով:

Փորձագիտական խմբի ղեկավարը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու  Տիգրան Մնացականյանի խոսքով, ակադեմիայում բոլոր ուղղություններով էլ առաջընթաց կա, գովելի է, որ ՃԿՊԱ համար առաջնայինը անվտանգության մշակույթի ձեւավորումն է:

Առավել մանրամասն՝ այստեղ