Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ձեւավորվել է «Ռեսպոնդրոն» ծրագրի մշակման աշխատանքային խումբը

Ձեւավորվել է «Ռեսպոնդրոն» ծրագրի մշակման աշխատանքային խումբը

2161
Տարածել

Այս տարվա մայիսի 20-22-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված «Աղետների արձագանքման բազմակի համաժամանակեցված առաքելություններով անօդաչու թռչող սարքերի թռիչքակազմի կառավարման նորարարական ինտեգրված լուծում» միջազգային համաժողովին մասնակցում էր 12 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Մասնակից երկրները ձեւավորել են «Ռեսպոնդրոն» կոնսորցիում (անգլերեն response՝ արձագանքում եւ drone՝ անօդաչու թռչող սարք՝ ԱԹՍ բառերից) եւ 15 աշխատանքային խումբ: Հայաստանը ներկայացված է դրանցից 12-ում:

Այս օրերին՝ դեկտեմբերի 10-12-ը Փարիզում անցկացվում է «Ռեսպոնդրոն» կոնսորցիումի տարեկան ընդահուր ժողովը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան, փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ, Տիգրան Պետրոսյան:

Բացի  սրանից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամաններով ստեղծվել են անօդաչու թռչող սարքերի թռիչքակազմն արտակարգ իրավիճակներում կառավարելու, տեղեկատվության համակարգման համար ծրագրի մշակման եւ «Ռեսպոնդրոն» ծրագրի մշակման եւ իրականացման աշխատանքային խմբեր: Հաշվի առնելով երկու ծրագրի բազմաթիվ ընդհանրություններ, երկու հարցով էլ կզբաղվեն նույն մարդիկ. աշխատանքային խմբերի ղեկավարը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է: Անդամներն են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների եւ ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Կարեն Բաբասյանը, միջազգային կազմակերպություններում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ մայոր Արմինե Հայրապետյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ