Գլխավոր Վերլուծություն Նոյեմբերին փրկարարները կազմակերպել են 44 վարժանք

Նոյեմբերին փրկարարները կազմակերպել են 44 վարժանք

2191
Տարածել

2019 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ՝ ծառայության կազմակերպման, փրկարարական ուժերի, քաղաքացիական պաշտպանության, Երեւանի եւ մարզերի փրկարարական վարչություններ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, «Հայկական ատոմակայանի պահպանություն» հատուկ հրշեջ ջոկատ եւ այլն, կազմակերպել են հատուկ տակտիկական, ցուցադրական, շտաբային, հրամանատարաշտաբային, օբյեկտային 44 ուսումնավարժություն: Մեթոդական օգնություն եւ մասնակցություն է ցուցաբերվել մայրաքաղաքում եւ մարզերում անցկացված 9 շտաբային, 14 հատուկ տակտիկական, 2 օբյեկտային վարժանքի:

Կազմակերպված վարժանքներից են.

Նոյեմբերի 1-ին Ախթալա համայնքում «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» ծրագրի շրջանակներում «Ուժեղ երկրաշարժի եւ հիդրոտեխնիկական կառույցների պատվարների փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» դաշտային ուսումնավարժանք:

Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի եւ 8-ին Կոտայքի մարզերում «Կարճ հաղորդագրություններով ՀՀ մարզի պաշտոնատար անձանց իրազեկում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Նոյեմբերի 12-ին «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Նոյեմբերի 29-ին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հետ «Ազատի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Նոյեմբերի 29-ին «ՃԿԱԿ ՕՀ անձնակազմի գործողությունները ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Անցկացվել են նաեւ.

. նոյեմբերի 7-ին եւ 8-ին բարդ լեռնային պայմաններում կվադրոցիկլների շահագործման գործնական դասընթացներ:

. նոյեմբերի 11-ին, 12-ին, 13-ին եւ 14-ին «ՀԱԷԿ պահպանություն» հատուկ հրշեջ ջոկատի հերթապահ խմբերի մասնակցությամբ հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

. նոյեմբերի 18-ին, 19-ին, 20-ին եւ 21-ին «Փրկարարական աշխատանքների իրականացումը լեռներում եւ բարձրահարկ շենքերում» թեմայով գործնական պարապմունքներ:

. նոյեմբերի 28-ին ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ համատեղ համակայանային հակավթարային եւ հակահրդեհային վարժանք:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ