«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում, այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մանկապատանեկան հանրապետական կենտրոնում կազմակերպել էր հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույքի, սարքերի ու սարքավորումների ցուցադրություն։ Ներկայացված տեխնիկայի վերաբերյալ կենտրոնի սաների բոլոր հարցերին պատասխանում էին ՃԿՊԱ դասախոսները, որոնք երկար տարիներ աշխատել են տարբեր փրկարարական ստորաբաժանումներում, իսկ մի մասը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, գործող թիմի անդամ է։
Աառավել մանրամասն՝ այստեղ