Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2071
Տարածել

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ։

Նոյեմբերի 26-ին Հայաստանում՝ Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ՝

Նոյեմբերի 27-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 45 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ 37 կմ հարավ-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 28-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ 35 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։

Դեկտեմբերի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 26 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Նոյեմբերի 26-ին 6,4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել Բալկանյան թերակղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից 4-ը գերազանցել է 5 մագնիտուդը: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 51 մարդ, ավելի քան 900 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել են 5500 բնակելի շինություն, 28 դպրոց, 146 ձեռնարկություն: Ալբանիայի մայրաքաղաքում վնասվել են 15 էլեկտրակայան, երկու առողջապահական հաստատություն եւ 149 առեւտրային օբյեկտ: Նոյեմբերի 27-ին եւ դեկտեմբերի 2-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Հունաստանի Կրետե կղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Պլատանոս քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Վերջին երկու երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»