Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կկազմակերպվի 991 միջոցառում

«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կկազմակերպվի 991 միջոցառում

2240
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ, դեկտեմբերի 2-11 հատվածում Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում կանցկացվեն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի երեսունմեկերորդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Այս տարվանից դեկտեմբերի 7-ի հիշատակի օրը նախկին «Երկրաշարժի զոհերի հիշատակի օր» կոչվելու փոխարեն կոչվում է «Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օր»:

Նախատեսված է 991 միջոցառում 38 վայրում՝ պետական գերատեսչություններ, թանգարաններ, գրադարաններ, ուսումնական  հաստատություններ, քրեակատարողական հիմնարկներ, համայնքների կենտրոնական հրապարակներ եւ այլն: Կանցկացվեն «Պատրաստվածությունը ուժեղ երկրաշարժերին», «Համայնքների դիմակայունության բարձրացումը», «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունները», «Հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակները», «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին», «Դիմակայուն հասարակության կառուցումը» եւ այլ թեմաներով մեկօրյա սեմինարներ, երկօրյա ֆորումներ, գործնական պարապմունքներ, հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն: