Գլխավոր Վերլուծություն Հաստատվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը

Հաստատվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը

2067
Տարածել

Նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:

Ռիսկի համակարգի նպատակն է ռիսկի վրա հիմնված ստուգումների միջոցով նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկի աստիճանը՝ մինչեւ առավել ցածր հնարավոր մակարդակը:

Մեթոդաբանությամբ սահմանված է, երկու տեսակի ռիսկ.

ա) Ոլորտային ռիսկ. տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտների հետ կապված ռիսկի չափանիշ, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունն՝ ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների։

բ) Անհատական ռիսկ. տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտների հետ կապված ռիսկի չափանիշ, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ չափանիշները:

Տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են բարձր, միջին եւ ցածր ռիսկայնության խմբերի։ Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում եւ հաստատվում է մինչեւ ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը: