Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցվել

2126
Տարածել

Նոյեմբերի 19-26-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցել՝ նոյեմբերի 21-ին Հայաստան-Նախիջեւան սահմանային գոտում, Դաստակերտ քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 11 երկրաշարժ՝

  • Նոյեմբերի 19-ին Իրանի Խոյ քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք, 38 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 37 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, ինչպես նաեւ Սալմաստ քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք, 34 կմ հյուսիս-արեւմուտք եւ 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 20-ին Իրանի Խոյ քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 21-ին Թուրքիայի Պատնոս քաղաքից 56 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտու Զաքաթալա քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանի Խոյ քաղաքից 28 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով վեց երկրաշարժ: Նոյեմբերի 20-ին 6.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Մեքսիկայի Չիապաս նահանգի Պուերտո Մադերո քաղաքից 117 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Օխոտի ծովում` Ռուսաստանի Դաշնության Կամչատկայի երկրամասի Օզերնովսկի գյուղից 267 կմ դեպի հյուսիս-արեիմուտք: Նույն օրը 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հնդկաչին թերակղզում` Լաոսի Հանրապետության Սայնյաբուլի քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Նոյեմբերի 23-ին եւ 24-ին 6.1 եւ 6.3 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ինդոնեզիայի Պապուա Նոր Գվինեայի Մանոկվարի քաղաքից 318 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Նոյեմբերի 26-ին 6.4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել Բալկանյան թերակղզու արեւմտյան ափամերձ տարածքում` Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել են բազմաթիվ հետցնցումներ, որից 4-ը գերազանցել է 5 մագնիտուդը: Ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ալբանիայի մայրաքաղաքում եւ Դուրես քաղաքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 32 մարդ, 658 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ: Փակվել են երկրի դպրոցները եւ մայրաքաղաքի օդանավակայանը:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»