Գլխավոր ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտը կատարելագործող նախագիծ

Տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտը կատարելագործող նախագիծ

2126
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Ըստ նախարարության, վերջին տարիներին ավելացել է Հայաստանի ավտոգազալցավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) եւ այլուր տարբեր գործառնական նշանակության (այդ թվում թթվածնային)  գլանաանոթների պայթյունների ու հրդեհների քանակը: Վերջին 5-6 տարում նման 60 դեպք է գրանցվել՝ մարդկային զոհերով, վնասվածքներով, խոշոր նյութական վնասներով:

Ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով շատ հարցեր դեռ կարգավորված չեն:

Փոփոխությունները միտված են այդ բացերը լրացնելուն՝ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ապահովագրման հետ կապված հարաբերություններ, համապատասխան փորձագետի որակավորում չունեցող անձանց կողմից փորձագիտական եզրակացության տրամադրման համար պատասխանատվություն, արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը վերապահել տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող եւ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սուբյեկտներին, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» կզբաղվի միայն առանձնապես վտանգավոր օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության եւ հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացմամբ եւ այլն:

Նախագծի մասին առավել մանրամասն՝ այստեղ