Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2099
Տարածել

Նոյեմբերի 13-19-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ.

Նոյեմբերի 13-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 17-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 23 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ՝

Նոյեմբերի 13-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նիմոծմինդա քաղաքից 13 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ արեւելք 4 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 17-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 40 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 18-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ։

Նոյեմբերի 19-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ, 9 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ, 38 կմ, 25 կմ եւ 34 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 29 կմ  հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արեւելք 6-7 բալ ուժգնությամբ, 42 կմ եւ 47 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Նոյենբերի 14-ին 7,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Մոլուքյան ծովում` Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի պրովինցիայի Բիթունգ քաղաքից 139 կմ դեպի արեւելք: Սեյսմիկ իրադարձությանը հետեւել է 5,0 եւ ավելի մագնիտուդով 24 հետցնցում, որից մեկը` 6,0 մագնիտուդով: Երկրաշարժի հետեւանքով Տերնատե քաղաքում 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վնասվել են տարբեր շինություններ, այդ թվում երկու եկեղեցի:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»